Բաքվից իրականացվել է փորձնական ուղևորատար թռիչք դեպի Ֆիզուլիի նոր օդանավակայան
Սեպտեմբերի 5-ին Բաքվի միջազգային օդանավակայանից իրականացվեց փորձնական թռիչք դեպի Ֆիզուլիի միջազգային օդանավակայան: Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) ուղեւորատար ինքնաթիռը օդ է բարձրացել Հեյդար Ալիեւի միջազգային օդանավակայանից եւ վայրէջք կատարել Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում, հաղորդում է ԱՊԱ-ն:
Թռիչքը տևել է մոտ 35 րոպե:
