Գվինեայում լուծարել են խորհրդարանն ու ձերբակալել երկրի նախագահին
News.am-ը գրում է.
«Զինվորականները, որոնք փորձում են զավթել իշխանությունը Գվինեայում, հայտարարել են երկրում սահմանադրության գործառնությունը կասեցնելու մասին եւ լուծարել են խորհրդարանը, հաղորդում է BBC News-ը:
Ապստամբների ղեկավար գնդապետ Մամադի Դումբայը համապատասխան հայտարարություն է արել, որով կարգադրել է փակել Գվինեայի արտաքին սահմաններն ու կոչ արել զինծառայողներին մնալ զորամասերում:»
