Սինգապուրում ռոբոտ պարեկային ծառայություն են ներդրել

News.am-ը գրում է.

«Ռոբոտը, որը հետեւելու է հասարակական վարքի կանոնների պահպանմանը, սկսել է պարեկային ծառայությունը Սինգապուրի շրջաններից մեկում փորձարարական կարգով: Նախագծի հեղինակներն են Գիտության եւ տեխնոլոգիայի գործակալությունը, Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը, Ցամաքային տրանսպորտի վարչությունը, Պարենամթերքի գործակալությունը, հաղորդում է «Իզվեստիա»  թերթը:

«Խավիեր» ռոբոտը, որը համալրված է տեսախցիկներով եւ գիշերային տեսանելիության սարքերով, շուրջօրյա կգրանցի անթույլատրելի վայրում ծխելը, ապօրինի առեւտուրը, մոտոցիկլետների կամ էլեկտրասկուտերների տեղաշարժը հետիոտների համար անցումներով, ինչպես նաեւ կորոնավիրուսի համավարակի ռեժիմում սոցիալական նորմերի խախտումը:»