Կանադայի վարչապետ Թրյուդոյին քարկոծել են նախընտրական հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)
Անհայտ անձինք Օնտարիո նահանգում նախընտրական հանրահավաքի ավարտից հետո մի բուռ փոքր քարեր են նետել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Insider Paper-ը:
Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է մանրախիճի նման մի բուռ թռչում վարչապետի ուղղությամբ, երբ նա նստում էր ավտոբուս: Բացի այդ, ցուցարարները քաղաքական գործչի հետեւից վանկարկում էին կարգախոսներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակվողները լուրջ վնաս չեն հասցրել վարչապետին և նրա շրջապատին: Քարերի մի մասն կպել է հենց Թրյուդոյին, մի մասը՝ նրա անվտանգության աշխատակիցներին:
Ավելի վաղ բողոքի ակցիաների պատճառով վարչապետը ստիպված էր չեղյալ հայտարարել Օնտարիո նահանգի Բոլթոն քաղաքում անցկացվելիք միջոցառումը:
VIDEO 🚨 Protesters throw small rocks, debris at Trudeau as he leaves Ontario campaign stop
— Insider Paper (@TheInsiderPaper) September 6, 2021
