Չզարմանաք, որ Նիկոլի հաջորդ այցը լինի Բաքու, որտեղ և ստորագրվի խաղաղության պայմանագիրը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Չզարմանաք, որ Նիկոլի հաջորդ այցը լինի Բաքու, որտեղ և ստորագրվի խաղաղության պայմանագիրը

էս գունագեղության աղմուկի մեջ գրեթե չնկատվեց, որ Ադրբեջանի կողմից օկուպացված մեր տարածքները արդեն Ադրբեջանի արևմտյան շրջաններ դարձան:

Ոչ սահմանազատում է արվել, ոչ էլ սահմանագծում, ոչ համաձայնագիր է կնքնվել, ոչ էլ խաղաղության պայմանագիր, բա չեք հարցնում էդ ո՞նց եղավ, որ էդ տարածքները սենց ոտքի վրա դարձան Ադրբեջանի արևմտյան շրջաններ: Նույնիսկ չի ասվում վիճելի շրջաններ, այլ հստակ արդեն բանավոր հայտարարվում է հենց Ադրբեջանի արևմտյան շրջաններ:

Ի՞նչ է ստացվում, ստացվում է, որ Հայաստանը միակողմանի ճանաչում է արդեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայտարարում է, որ պատրաստ է սահմանազատման` այն քարտեզներով, որը թուրքերն են դեմ տալիս,որ պատրաստ է խաղաղությանը և հարաբերությունների կարգավորմանը և փաստացի դա անում է շտապողական տեմպով, որ 44 օրյա պատերազմի մեկնարկի մեկ տարին լրանալու օրը արդեն այդ գործընթացը պաշտոնապես սկսված լինի:»