Ստի և կեղծիքի վրա հիմնված այս իշխանության համար տարիների քողարկված պայքար է գնացել. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ստի և կեղծիքի վրա հիմնված այս իշխանության համար տարիների քողարկված պայքար է գնացել:

Մինչև 2018թ բոլոր կեղծ օրակարգերը բացահայտված են սկսած բնապահպանական շարժումներից մինչև քաղաքացիական հասարակության ակտիվիստներ: «Հետույք պատռող» բնապահպանները մի թփի համար այն ժամանակ մեղադրում էին միանգամից երկրի նախագահին, այսօր չկա նույնիսկ մեկ ակտիվիստ, որ պայքարի, չկա մարդու իրավունքների համար պայքարող ՀԿ-ներից գոնե մեկը, որ մարդու իրավունք պաշտպանի:

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նրանք առաջ էին բերում կեղծ օրակարգեր, իբր Հայաստանում չկա ժողովրդավարություն, իբր մարդու իրավունքները ոտնահարված են, նույնիսկ կենդանիների իրավունքները պաշտպանելու համար էին պատրաստ քլնգել իշխանություններին և փողոց դուրս գալ:

Հոսանքի թանկացում, տրանսպորտ, ամեն ինչ օգտագործվում էր փողոց դուրս գալու համար, իսկ այսօ՞ր:

Այսօր նրանք չկան, քանի որ այդ ամենը ինչ կատարվում էր հասավ իր վերջնական նպատակին, երկիրը ներսից քայքայվեց և դարձավ թույլ, պարտված, հոշոտված մի կիսապետություն: Նրանք հասան իրենց նպատակին:

Տարբեր մարդկանցից միշտ լսում եմ. «Բա պատկերացնո՞ւմ եք Սերժի վախտ սենց բան անեին, ՀՀԿ-ին ինչ օրը կդնեին»:

Մարդիկ զարմացած են, որ հասարակությունը հիպնոսացած լռում է, դե իսկ ակտիվիստներն էլ գնացին պատմության գիրկը, իրենց համար էլ պայքարելու բան չկա, նրանց պայքարն ավարտված է, նրանք ծառայեցին ի վերջո մեկ բանի համար` հեռացնել ազգային և պետական մտածելակերպ ունեցող մարդկանց իշխանությունից, անունը դնելով «հեղափոխություն», քայքայել պետական կայուն համակարգը և ստեղծել լակոտապետություն:

Հ.Գ. Խոսում էին նաև այն մասին, որ ձևը իմացանք, հենց Նիկոլը լավ չաշխատի կփոխենք,բայց սա առանձին թեմա է:»