Օղակը մեր երկրի շուրջ սեղմվում է, քանի դեռ իշխանությունը կապիտուլյացիոն ռեժիմի ձեռքում է․ Վահան Բաբայան

Օղակը մեր երկրի շուրջ սեղմվում է, քանի դեռ իշխանությունը կապիտուլյացիոն ռեժիմի ձեռքում է, գրում է ֆեյսբուքյան իր էջում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, մեկնաբանելով երեկվա դեպքը, երբ Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության իրականացրել են իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

Այսպես կոչված Էյվազլույի օրինակը եթե կրկնվի օրինակ Տավուշում, նույն վիճակում են հայտնվելու Վրաստանից Հայաստան մտնող բեռնատարները:

Դրանով մեր կիսապետությունից իրոք բան չի մնա, կսկսվի ոչ թե ապաշրջափակում, այլ վերջնական շրջափակում:

Ժամանակը մեր դեմ է աշխատում, օղակը մեր երկրի շուրջ սեղմվում է, քանի դեռ իշխանությունը կապիտուլյացիոն ռեժիմի ձեռքում է”, — եզրակացնում է Վահան Բաբայանը: