Ի՞նչու “մերժվեց” Սերժ Սարգսյանը. Արմեն Ամիրջանյան

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամրջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«֊Ի՞նչու “մերժվեց” Սերժ Սարգսյանը։

֊խաբված և “խելագարված ամբոխը” իրականում Սերժ Սարգսյանին չի “մերժել”,

Այլ սեփական երկրի անվտանգությունը, Արցախի կարգավիճակի հարցը, սեփական երեխաների ապագան է մերժել։

Քանի, որ Սերժ Սարգսյանը երբեք և ոչ մի պարագայում հայկական բնակավայրերը չէր ասի ադրբեջաներն տարբերակով դրանով իսկ լեգիտիմացնելով հայատյաց հարևանի ներխուժումը և հայկական բնակավարերի զավթումը թշնամու կողմից, չեր հանդուրժի կապիտուլյացիա, չէր համաձայնվի, որ հայատյաց երկու հարևանները ներխուժեն ՀՀ սուվերեն տարածք։

Թույլ չէր տա ադրբեջանի սանձարձակությունները, Հայոց փառապանծ բանակը չէր կազմաքանդի, Շուշին երբեկ չէր ասի ՝ դժբախտ ու դժգույն քաղաք է…

Մինչև վերջ կպահեր խաղաղ բանակցային գործընթացը, թուրքիային երբեկ թույլ չէր տա, որ միջամտեր Արցախի դեմ սանձազերծված պատերազմում։

Արցախը ի վերջո կստանար կարգավիճակ, Հայաստանի դիրքերը երբեկ չէին թուլանա միջազգային հարաբերություններում և էլի հաշվի կնստեին Հայաստանի հետ։

Սերժ Սարգսյանի շնորհիվ ՌԴ֊ի կողմից ապրիլյան քառօրյա պատերազմից հետո շատ մեծ խմբաքանակ զենք և սպառազինություն նվիրաբերվեց Հայաստանին։

Վերջին պատերազմից հետո ադրբեջանի ձեռքում հայտնվեց մեր զենքերի և սպառազինություն մի ահռելի խմբաքանակ, որի մոտավոր գնահատված արժեքը կազմում է 9 մլրդ ԱՄՆ դոլար…

Սրանով նաև վերջ է դրվում այն կեղծ օրակարգին, իբրև թե ՝ բանակը թալանվել է, զենք չի եղել և այլ զառանցանքներին։»