Ապօրինաբար տրված և քաղշին նորմերի խախտումներով ընթացող քանդման աշխատանքներն ընթանում են ողջ թափով. տեսանյութ

 

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող  Րաֆֆու 28 երբեմնի կանաչապատ տարածքը ավելի քան 14 տարի առաջ կանաչապատ հանգստի գոտու կազմակերպման նպատակով հանձնվել է մասնավորին, սակայն մեր օրերում Երևանի թավշյա քաղաքապետ Հայկ Մարությանի «թեթև ձեռքով» վերածվել է իսկական բազմաբնակարան շենքերի համալիրի շինհրապարակի, որն ընթացնում է նորմերի խախտումներով։

Րաֆֆու 28 տարածքի կողքին գտնվող Սվաճյան 62 շենքի սրտացավ բնակիչները, Անդրանիկ Դավթյանի և Արտակ Գաբոյանի նախաձեռնությամբ ու փաստաբան Գուրգեն Թորոսյանի մասնագիտական ջանքերի շնորհիվ, բազմաթիվ դիմում-բողոքներով դիմել ու դիմում են ՀՀ գլխավոր դատախազին, դատարաններ և այլ պետական բարձրաստիճան ատյաններր:

«Մեկ գործ դատարանում է։ Դատարանը նախնական նիստը նշանակել է հաջորդ տարվա փետրվարարին։ Իսկ մի գործ էլ դատախաությունում է, դատախազությունը գործը ուղարկել է քննչական կոմիտե»։  Սակայն սառույցը դեռ տեղից չի շարժվում։ Կատաղի շինարարությունը չի կասեցվում։

https://www.youtube.com/watch?v=odhkWfh3W20