Նիկոլի «կիրթ» գործընկերը Շուշիի նոր լոգոյի մրցույթ Է հայտարարել. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նիկոլի «կիրթ» գործընկերը Շուշիի նոր լոգոյի մրցույթ Է հայտարարել:
Ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի առաջարկները:
Մինչև սեպտեմբերի վերջ նրանք ստեղծելու են քաղաքի նոր լոգո և այն ստեղծողներին կոչ են անում չմոռանալ,որ Շուշին իրենց մշակույթային պատմական մայրաքաղաքն է: Հաղթողն էլ ստանալու է 3000 մանաթ:
Նման լկտիությանը բնականաբար չկա որևէ արձագանք ՀՀ-ի և Արցախի կողմից:
Գելխեղդի ԱԳՆ-ի լռության պատճառները պարզ են, նրանցից ի՞նչ արձագանք, բայց գոնե մեր ընդդիմադիր պատգամավորները դատապարտեն և աշխարհին ասեն, որ չի կարող Շուշին լինել ադրբեջանական պատմական մշակույթային մայրաքաղաք, քանի որ այն մեր պատմական քաղաքն է:
Դիվանագետների լռությունը նման հարցերում նույն դավաճանությունն է մեր ազգային շահերի հանդեպ և այս ամենը պետք է ի ցույց դրվի, որ այսպես կոչված ժողովրդի մանդատ ստացածները լուռ մոռացության են մատնել Արցախը:»

