Այսօրվա իշխանություններին սպասարկող Իոաննիսյանը պետք է հասկանա ի վերջո, որ Սերժ Սարգսյանը հաղթանակած նախագահ է. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հիմա էլ Դանչոնա վիզ դրել Սերժ Սարգսյանի և Բադեն-Բադենի մասին զառանցանքներ տարածի:

Էմոցիաներից դուրս, ամենայն հայհոյանքներից ինձ զսպելով այս սուբյեկտի հասցեին եկեք հասկանանք լավ ի վերջո այս անհայրենիքները ի՞նչ են ուզում Սերժ Սարգսյանից:

Նախ Սերժ Սարգսյանը գնացել էր հանդիպելու Անգելա Մերկելին, երկրորդը Սերժ Սարգսյանը 4 օրում պատերազմա կանգնեցրել և չի պարտվել այլ հակառակը կանգնեցրելա ագրեսիան: Դրա արդյունքում Հայաստանը և Արցախը պահպանել են իրենց ստատուս քվոն: Սերժ Սարգսյանի այդ այցից հետո եվրոպական դիվանագիտության ասպարեզում նաև ՀՀ-ն դիվանագիտական լուրջ հաղթանակներ է տարել:

Այսօրվա իշխանություններին սպասարկող Դանչիկը պետք է հասկանա ի վերջո, որ Սերժ Սարգսյանը հաղթանակած նախագահ է, ում օրոք մեր սահմանները եղել են անառիկ և ապահով և նման բարբաջանքներ տարածելով չի հաջողվելու սևացնել Սերժ Սարգսյանի կառավարման տարիները և հատկապես Նախագահ Սարգսյանին:

Իսկ ի՞նչ են ուզում սրանց տերերը, ուզում են, որ հանկարծ Սերժ Սարգսյանը չվերադառնա, քանի որ միակ բանը, որ սրանք վախենում են դա է: Դա կխափանի հայրենակործան իրենց մեծ ծրագիրը:»