Քասախի 2 բնակիչ շեղվել են ուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում

 

Armeniasputnik.am-ը գրում է.

«Քասախի 2 բնակիչ շեղվել են ուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։
«Երեկ` սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում»,–ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:»