Ու մեկը այդ հրապարակում չասեց. «Դուք ո՞վ եք, դուք ի՞նչ կապ ունեք անկախության հետ». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ու մեկը այդ հրապարակում չասեց. «Դուք ո՞վ եք, դուք ի՞նչ կապ ունեք անկախության հետ»:

Դուք ո՞ւր, 30 անցած տարիները ուր:

Երբ 90-ականներին ստեղծվել է բանակ և անվտանգության համակարգ ո՞ւր էիք դուք, երբ պետական համակարգ էր ձևավորվում,արտաքին հարաբերություններ էր կարգավորվում,տնտեսություն էր կառուցվում ո՞ւր էիք դուք այ կապիտուլյանտ սրիկաներ:

Ու մեկը այդ հրապարակում չասեց, որ էդ դրոնների շոուն ցույց տալու փոխարեն, այ տենց գունագեղ ցույց տվեք քանի հազար քառակուսի կիլոմետր նվիրեցիք թուրքին, դրոններով քանի անմեղ երիտասարդ սպանվեց ու վիրավորվեց, դա ցույց տվեք անհայրենիք մեծաբերան սրիկաներ:

Դուք ի՞նչ հաղթանակի մասին կարող էք խոսել, դուք պարտության և նվաստացման սիմվոլն եք և մնալու եք հավերժ, ի՞նչ անկախության մասին կարող եք խոսել, դուք երկիրը թուրքի վիլայեթ սարքելու սիմվոլն եք:

Ափսոս էր մեր հրապարակը, 2018-ին պղծեցին, հիմա էլ վերջնական պղծեցին:»