Microsoft-ը ներկայացրել է ծալվող Surface Duo 2 սմարթֆոնը

News.am-ը գրում է.

«Microsoft-ը ներկայացրել է իր ծալվող սմարթֆոնի երկրորդ սերունդը՝ Surface Duo 2-ն: Շնորհանդեսն անցկացվում է առցանց՝ ընկերության պաշտոնական կայքում:

Գաջեթը գրքի պես ծալվում է, ինչը թույլ է տալիս երկու էկրանները միաժամանակ օգտագործել: Սմարթֆոնը զգալի բարելավումներ է ստացել նախորդ տարբերակի համեմատ: Մասնավորապես՝ այն այժմ հագեցած է եռակի տեսախցիկների համակարգով, Qualcomm Snapdragon 888 պրոցեսորով՝ 5G ցանցի աջակցությամբ: Surface Duo 2-ն ունի 8.3 դյույմանոց էկրան՝ մինչեւ 90 Հց էկրանի թարմացման արագությամբ:

Տեսախցիկն այժմ բացվում է երկու էկրաններին. նախորդ լուսանկարը հնարավոր է տեսնել նորի կողքին կամ, օրինակ, անմիջապես խմբագրել լուսանկարը մյուս էկրանին:»