Գաղափարից՝ ճախրող արդյունք․ հայտնի են Կարեն Վարդանյանի հիմնադրամի մրցույթի հաղթողները
Գաղափարից՝ ճախրող արդյունք․ հայտնի են Կարեն Վարդանյանի հիմնադրամի մրցույթի հաղթողները
Լոռու մարզի Լեռնապատ համայնքում անցկացվել է ԱԹՍ-ների առաջին մրցույթը։
27 թիմ՝ 10 քաղաքից․ դպրոցահասակներ, սիրողական խմբեր, սկսնակ և արդեն արհեստավարժ ընկերություններ փորձել են առավել արագ և արդյունավետ հաղթահարել «մարտական» խնդիրները՝ իրենց նախագծած ԱԹՍ-ներով հայտնաբերել կրակի օջախը, գտնել տուժածին ու նրան գոյատևման փաթեթ առաքել, հրդեհի դեպքում բարձրից հեղուկ նյութեր ցողել։
«Հավք 2021»-ի մասնակից թիմերի նախագծած դրոններն էապես կբարելավեն փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքը։
Աղբյուր՝ Հայաստանի Հանրային Ռադիո
