«Ե՞րբ ենք սրանից պրծնելու» հարցը թևածում է Հայաստանի օդում. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ե՞րբ ենք սրանից պրծնելու» հարցը թևածում է Հայաստանի օդում

Միակ և արդեն հավերժական դարձած հարցերի հարցը մեր գիտակից հասարակության մոտ շարունակում է մնալ «Ե՞րբ ենք սրանից պրծնելու» հարցը:

Կամ «չկա՞սրանից ազատվելու տարբերակ» ասողների մեծ բանակը չգիտես ինչի և ում է սպասում:

Ցավոք բոլորին թվում է, որ մեկը պետք է գա և ազատագրի հայերին, փրկի մեզ կործանումից և կրկին երկիրը դարձնի նորմալ և կայուն պետություն:

Հիասթափեցնելու համար ասեմ, որևէ մեկը չի գալու ձեզ փրկելու, դուք եք որոշողը, փրկողը, աշխատողը, հաղթողը և պարտվողը, ձեզանից է կախված կհամակերպվեք,թե կպայքարեք: