Ի՞նչ պահանջել ԵԽԽՎ-ից, երբ երկիրդ ղեկավարում է կապիտուլյացիոն նույն ռեժիմը և նրա «սատկած» դիվանագիտությունը գրոշի արժեք այլևս չունի. Վահան Բաբայան

 

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԵԽԽՎ-ն կարող էր արձանագրել, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Արցախի հանդեպ, բայց ոչ նրանք դա չարեցին,ինչպես և լռեցին պատերազմի 44 օրվա ընթացքում:

ԵԽԽՎ-ն փաստացի ուներ գործիքակազմ, ինչպես 2008թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ, մոնիտորինգ իրականացնելու համար և աշխարհին մատնացույց անելու, թե իրականում ով էր սկսել պատերազմը, ով էր իրականացնում վայրագություններ խաղաղ բնակչության նկատմամբ և ով էր օգտագործում արգելված զենքեր:

Այս ընդունված բանաձևով մեզ ևս մեկ անգամ նվաստացրեցին հավասարեցնելով ագրեսորի հետ:

Բայց ի՞նչ պահանջել ԵԽԽՎ-ից, երբ երկիրդ ղեկավարում է կապիտուլյացիոն նույն ռեժիմը և նրա «սատկած» դիվանագիտությունը գրոշի արժեք այլևս չունի:

Իսկ տարիներ առաջ ԵԽԽՎ մեր պատվիրակությունը Ուոլթերի հակահայկական բանաձև էր տապալում:»