«Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավը Նոր Գեղիում

 

Lragir.am-ը գրում է.

«Երիտասարդական գործունեության կենտրոն» սոցիալ-իրավական հասարական կազմակերպությունը և «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն «Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավի շրջանակներում՝ հանդես եկան «Բնությունը ես եմ» նախաձեռնությամբ՝ ս.թ. սեպտեմբերի 26-ին կազմակերպելով մեծ մաքրապատում (աղբահավաք) Նոր Գեղի համայնքի Արզնի ձոր տարածքում։ Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 300 մասնակից Նոր Գեղի համայնքից՝ հիմնականում դպրոցականներ և երիտասարդներ, ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան աշխատակիցները՝ Արտակարգ և լիազոր դեսպան`. Ն.Գ. Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեյի գլխավորությամբ, «Ալպինիզմի հայկական ֆեդեռացիա»-ի «4 Peaks Alpine Club»-ի երեխաների արշավական ակումբի սաները և բնասեր բազմաթիվ համաքաղաքացիներ: Ավարտին մասնակիցներն այցելեցին Նոր Գեղի 1 հնավայր, որտեղ հնագետ Բորիս Գասպարյանը ներկայացրեց հնավայրի պատմությունն ու համաշխարհային նշանակությունը:

Նշենք, որ մասնակիցների կողմից մաքրված վայրում, հավաքված ավելի քան 100 պարկ աղբի դիմաց հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կտնկվի շուրջ 400-500 ծառաթփային բուսականություն՝ ձևափոխելով աղտոտված ձորի այդ հատվածը կանաչապատ տարածքի: