«Դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը». Սերժ Սարգսյանը` Ալիևին
Armeniasputnik.am-ը գրում է.
«ՀՀ երրորդ նախագահի խոսքով` Ալիևը բոլորից լավ գիտեի, որ եթե չլիներ 2018-ի դրսի ուժերի մեծ օժանդակությամբ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա ամեն ինչ այլ կլիներ։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը «Հանրապետականներ, շարունակական բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։
«Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը իրեն հակառակորդ համարողի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում, իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևն իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ շատ լավ հիշում, այլև համանախագահներն ու նրանց երկրների ղեկավարները: Ինչ-ինչ ուժեր սկուտեղի վրա քեզ նվեր են մատուցել, բայց և՛ դու, և՛ հայրդ, պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտության մեջ»,–նշել է Սարգսյանը:
Նրա խոսքով` Ալիևը բոլորից լավ գիտեի, որ եթե չլիներ 2018-ի դրսի ուժերի մեծ օժանդակությամբ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա ամեն ինչ այլ կլիներ։
«Դու քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»,–ասել է ՀՀ երրորդ նախագահը։
Նա ընդգծել է, որ Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը և քանի դեռ արցախահայության անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է:»