2020 թվականի հոկտեմբերի 8-ին Իշխան Պետրոսյանը հերոսաբար զոհվեց Ջրականի /Ջաբրայիլի/ համար տարվող մարտերում. Արսեն Նիկողոսյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ազգի պաշտպանելու և թշնամու ագրեսիան կանգնեցնելու համար ձևավորվում էին ջոկատներ: Այդ ջոկատների ձևավորման ընթացքում Աջափնյակի զինկոմիսարիատի կողմից ձևավորվող մի ջոկատի հրամանատար նշանակվեց իմ ընկեր՝ կապիտան Իշխան Պետրոսյանը: Իշխանը ոչ միայն մարտական ընկեր էր, այլ նաև ամեն դժվար իրավիճակում միշտ եղել է իր զինվորների և իր ընկերների կողքին:

Սիրելի ընկերներ, շատ մարդիկ չեն իմանա այն, ինչ ես հիմա գրում եմ, բայց Իշխան Պետրոսյանը ոչ միայ ընկեր էր, այլ ազգի այն նվիրյալներից մեկն էը, որ միանշանակ պետք է արժանանար Ազգային հերոսի կոչմանը: Այսօր Իշխան Պետրոսյանը ննջում է Եռաբլուրում. նա ընկավ հանուն ինձ, քեզ և մեր հայրենիքի պաշտպանության:

2020 թվականի հոկտեմբերի 8-ին Իշխան Պետրոսյանը հերոսաբար զոհվեց Ջրականի /Ջաբրայիլի/ համար տարվող մարտերի ժամանակ: Փա՜ռք քեզ, հերոս, փա՜ռք քո զավակներին և ընտանիքին

Իշխան Պետրոսյանին ճանաչում եմ 2016 թվականի քառօրյաից: Նա եղել է մեր հրամանատարը և իր խոհեմությամբ և ռազմական գիտելիքներով ամուր պահել է այն հենակետները, որտեղ տեղակայված էր հայկական բանակի ՄՈԲ-ը: Իշխան Պետրոսյանի շնորհիվ շատ զինվորներ ողջ և առքողջ վերադարձան իրենց ընտանիքներ, իրենց հարազատների մոտ:

Հ.Գ. Ես հպարտ եմ, որ ունեցել եմ քո պես ընկեր և միշտ վառ կպահեմ քո հիշատակը, իմ ժառանգներին պատմելով քո սխրանքների մասին, սիրելի ընկեր: