Սերժ Սարգսյանի անունը տալուց և որակումներ անելուց առաջ մտածեք ո՞վեք եղել և ո՞վ եք դուք. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սերժ Սարգսյանը եղել է Հայաստանի հայրենասեր, պետական մտածելակերպով օժտված և հաղթանակած վերջին ղեկավարը:

Սերժ Սարգսյանի անունը տալուց և որակումներ անելուց առաջ մտածեք ո՞վ եք եղել և ո՞վ եք դուք:

Չեմ ցանկանա ավելին ասել, քանզի այս ամենը այնքան ակնհայտ է, ինչպես այն ամենը, որ այսօր ամեն թյուրիմացություն կարող է լեզուն երկարացնել և հերոս նախագահի մասին բարբաջել:

Իրոք չեմ ուզում մանրանալ, որևէ բան ասելու համար դիմացինը պետք է դրան արժանի լինի:Մի բան կասեմ,տեղ թողեք,որ վաղը կարողանաք մեր երեսին գոնե նայել:»