Գագիկ Մինասյան. Այժմ Սյունիքում իրականացվում է այն ծրագիրը, որի մասին Բոլթոնը եւ Փաշինյանը խոսում էին 2018-ին. News.am
Այժմ Սյունիքում իրականացվում է այն ծրագիրը, որը քննարկվել էր Ջոն Բոլթոնի (ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական` խմբ.) եւ Նիկոլ Փաշինյանի կողմից 2018 թվականին: Այս մասին հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նա հիշեցրեց, որ 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո Բոլթոնն այցելեց մեր երկիր եւ հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ:
«Դրանից հետո նա հարցազրույց տվեց եւ անդրադարձավ հաղորդակցության խնդիրներին: Նա հայտարարեց, որ, ըստ ԱՄՆ-ի, հիմնական հաղորդակցությունները պետք է լինեն արեւելքի (այսինքն` Ադրբեջանի) եւ արևմուտքի (այսինքն` Թուրքիայի) հետ: Բացի այդ, Բոլթոնը հայտարարեց, որ Իրանի շրջափակումը պետք է շարունակվի, եւ այդ ճանապարհը չպետք է գոյություն ունենա Հայաստանի համար»,- հիշեցրեց նա:
Այս բոլորը, ինչպես նկատեց Մինասյանը, շատ կարեւոր ուղերձներ էին:
«Բոլթոնի այս հայտարարություններն արվեցին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի խոսքերից հետո, որոնք կործանարար դարձան մեր պետականության համար: Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքը թմրամիջոցների ապօրինի շրջանառության գոտի է դարձել, ինչում ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին` չնայած դա իրականությանը չի համապատասխանում: Նա նաեւ մեկ այլ վտանգավոր հայտարարություն արեց` ասելով, որ իրանա-հայկական սահմանը կարող է ցանկացած պահի փակվել: Իրանը ծանոթ էր այս հայտարարություններին: Այժմ Թեհրանը տեսնում է, որ Հայաստանն այնքան ցածր սուբյեկտիվություն ունի, որ դրսից ցանկացած ճնշման դեպքում կարող է բացել միջանցքը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև եւ կտրել Իրանը Հայաստանից: Դրա հետ է կապված են նրա գործողությունները»,- հավելեց նախկին պատգամավորը:
Նրա կարծիքով` Իրանի համար կենսականորեն կարեւորություն ունի, որպեսզի Սյունիքը շարունակի անվտանգ կապ ապահովել Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ, որոնցով հետագայում կարող է գազամուղ անցնել:
