Ռուս խաղաղապահները բարեգործների հետ համատեղ օգնություն են տրամադրել Արցախի դպրոց-ինտերնատի սաներին
«Փաստինֆո»-ն գրում է.
«Ռուս խաղաղապահները բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ կազմակերպել և իրականացրել են մարդասիրական ակցիա՝ հումանիտար օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի դպրոց-ինտերնատի սաներին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Այսօր մենք մարդասիրական ակցիա իրականացրեցինք Ստեփանակերտ քաղաքի մանկատանը, տրամադրեցինք կոշիկ, գրենական պիտույքներ՝ ուսումնական գործընթացի և հետագա կյանքի համար։ Հումնանիտար բեռը տրամադրվել է բարեգործական կազմակերպությունների կողմից, որոնք Ստեփանակերտ քաղաք են տեղափոխվել ռուսական խաղաղապահ ուժերի կողմից»,-ասել է ռուսական խաղաղապահ զորքերի ներկայացուցիչ Սերգեյ Վլադիմիրովը։
Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտի դպրոց-ինտերնատում 19 ծնողազուրկ երեխա կա։
Երեխաներն ու դաստիարակները շնորհակալություն են հայտնել ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետներին և բարեգործական հիմնադրամին։»
