Ձերբակալեք, կալանավորեք. Մյուս անգամ չլսեմ, որ ասեք՝ խանգարում են. Նիկոլ Փաշինյանը՝ առողջապահության նախարարին
Փաստինֆո-ն գրում է.
«Ես ձեր առաջ խնդիր եմ դրել, գնացեք լուծեք: Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:
«Ոչ մեկ չի կարող խանգարել մեզ գործել: Պատվաստման թվերը շատ վատ են, որևէ մեկից չբողոքեք: Դա վերաբերում է դահլիճում նստած բոլոր մարդկանց: Պետական կառավարման համակարգում չպետք է մարդ լինի, որ պատվաստված չլինի: Հերիք է բողոքեք, ամբողջ աշխարհում էլ կան հակապատվաստումային շարժումներ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև դիմեց ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին, որ կեղծ պատվաստումների մասին ահազանգ էլ չլսի.
«Ձերբակալեք, կալանավորեք: Այդ բժիշկները, որոնք օգտվում են մարդկանց չպատվաստելու առիթից և պատվաստանյութը փչացնում, խիստ միջոցներ պետք է ձեռնարկվեն: Չլսեմ մյուս անգամ այս դահլիճում, որ ասեք խանգարում են: Կզեկուցեք միայն, որ խնդիրները լուծված են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:»
