Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի այցը “Չեսմուդ” Օփենին

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր, հոկտեմբերի 11-ին, այցելել է Ծաղկաձորում ընթացող “Չեսմուդ” բաց միջազգային մրցաշարին և հետևել է մասնակիցների խաղերին։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքէջը։