Հիմա էլ Բադեն-Բադեն են խաղացնում, հերթական փուչիկը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հիմա էլ Բադեն-Բադեն են խաղացնում, հերթական փուչիկը

Քրեական գործ է հարուցվել ՀՀ 3-րդ նախագահի կողմից Բադեն-Բադեն կատարած թռիչքների վերաբերյալ,հերթական դատարկ ու շինծու գործը,որով կրկին փորձում են վարկաբեկել նախագահին:

Դաս չեղավ անցած անգամ հրապարակված հեքիաթի պաշտոնական և հիմնավոր հերքումը, հիմա էլի բզբզում են:

Վստահ եմ, որ կարիք լինելու դեպքում նույն ձևով կներկայացվի օրենքի շրջանակներում կատարված այդ թռիչքների հիմնավորումը և կրկին անգամ կապացուցվի ձեր ստոր լինելու փաստը:»