Բաքուն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին`վերապահումներով

 

News.am-ը գրում է.

«Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ`տարածքային ամբողջականության, միջազգային իրավունքի սկզբունքների հարգման, սահմանների անխախտելիության սկզբունքի հիման վրա։ Այս մասին Մինսկում ԱՊՀ ԱԳՆԽ նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բայրամովը նաեւ ասել է, որ Ադրբեջանը հակված է կատարելու եռակողմ հայտարարություններից բխող պարտավորությունները, ներառյալ՝ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման վերաբերյալ պայմանավորվածությունները, վստահություն հայտնելով, որ հաղորդակցության բացումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին եւ կամրապնդի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային նախագծերում:

Դիվանագետն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղապահների ջանքերին, այդ թվում՝ ռուս-թուրքական մոնիթորինգի համատեղ կենտրոնի գործունեությանը:

Բայրամովը հանդիպման մասնակիցներին չի տեղեկացրել հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին:

Նրա խոսքով՝ «հակամարտությունը մնացել է անցյալում, եւ այժմ հիմնական նպատակը ազատագրված տարածքների վերականգնումն ու նախկին ներքին տեղահանվածների վերադարձն ապահովելը»։»