Թուրքիան տարեսկզբից 50 տոկոսով ավելացրել է պաշտպանական եւ ավիացիոն արտադրանքի մատակարարումն Ադրբեջանին

 

News.am-ը գրում է.

«Թուրքիան հունվարից սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանին մատակարարել է 184 մլն դոլարի  պաշտպանական եւ ավիացիոն արտադրանք։ Այս մասին հայտարարել է թուրք արտահանողների միության խորհրդի անդամ Սելահեդին Քափլանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանին այդ արտադրանքի մատակարարման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 49,6%-ով: