ԱՊԸ ղեկավարների այս նիստը Հայաստանի հերթական ստորացումն էր. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ԱՊԸ ղեկավարների այս նիստը Հայաստանի հերթական ստորացումն էր
Լուռ լսել, թե ոնց է հակառակորդը ստորացնում քո ազգին, ստեր պատմում քո 30 տարվա պատմության մասին, դա ի՞նչ է, եթե ոչ ստորացում և նվաստացում:
Կապիտուլյացիոն իշխանությունը միշտ է մնալու այս կարգավիճակում, քանի ինքը կա իշխանության ղեկին: Դրա համար էինք ասում երկրին նոր ղեկավար է պետք, դրա համար էինք ասում, որ պարտված կապիտուլյանտը չի կարող շարունակել ղեկավարել և հանդես գալ մեր անունից:
ԱՊՀ երկրների առաջ Հայաստանը ներկայացնողի մազոխիստական և խխճուկ ելույթը համայն հայության համար պետք է լինի ազդանշան, որ գոնե հիմա խելքի գան և դադարեն սատարել այս ազգակործան ռեժիմին և իր սպասարկուներին: Դեռ ինչքա՞ն մեզ պետք է ստորացնեն, որ հասկանանք, որ 2018թ մեր նորագույն պատմության ամենամեծ սխալն էր:»
