Ֆրանսիայից ժամանած բժիշկները ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիների համար անվճար հետազոտություններ կանցկացնեն

News.am-ը գրում է.

«Հոկտեմբերի 22-ին Երևանի «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ում Ֆրանսիայից ժամանած բժիշկներ Իրենա Կոսեյանը և Բարույր Բարուժանը Արցախի բնակիչների համար կիրականացնեն անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ։

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդատվությունների և հետազոտությունների համար կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն մաշկային քաղցկեղ և մաշկային այլ հիվանդություններ։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ-ում ԱՀ կառավարության Օպերատիվ շտաբի շենքում գտնվող բուժական տեղամաս կամ զանգահարել բժիշկ Սողոյանին՝ 098 80-70-58 հեռախոսահամարով։