ՀՀԿ-ն այն եզակի կուսակցություններից է, եթե ոչ բացառիկը, որ կարողացավ ծանր հարվածներից հետո կրկին ոտքի կանգնել. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀՀԿ-ն այն եզակի կուսակցություններից է, եթե ոչ բացառիկը, որ կարողացավ ծանր հարվածներից հետո կրկին ոտքի կանգնել

Հետևելով վերջին օրերին ՀՀԿ տարածքային կառույցներում կատարվող հանդիպումներին և նրան, թե ինչպես է այդ կուսակցությունը հստակ և գրագետ քայլերով մոբիլիզացվում, չէի կարող չանդրադառնալ:

Այս փաստը կարծում եմ գործնական ուղեցույց պետք է լինի ՀՀ գործող բոլոր կուսակցությունների համար: Որևէ կուսակցությանը դեռ չի հաջողվել նման արագ վերականգնողական ճանապարհ անցնել, պահպանել իր թիմի մեծ մասը, անել լուրջ համալրում և կրկին դառնալ քաղաքական կյանքի առանցքային դերակատարներից մեկը:

Իմ կարծիքով, դա հաջողվեց կուսակցության առաջնորդ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ և այն մարդկանց ովքեր անդավաճան մնացին իրենց գաղափարին և առաջնորդին: Սա նախանձելի իրականություն պետք է լինի շատ առաջնորդների և նախագահների համար:

Սա իրոք բացառիկ երևույթ է երրորդ հանրապետության պատմության մեջ և վստահ եմ, որ ՀՀԿ-ն դեռ շատ ասելիք և անելիք ունի մեր քաղաքական դաշտում:»