YouTube-ում նոր գործառույթ կհայտնվի. ուղղակի գնումներ՝ հոլովակներից

Auroranews.am-ը գրում է.

«YouTube-ում կհայտնվի նոր գործառույթ, որով հնարավոր կլինի տեսանյութերից ուղղակի գնումներ կատարել: Այս մասին գրում է Kommersant.ru-ն:

Google- ի բլոգում նշվում է, որ նոյեմբերի 15-ին կմեկնարկի YouTube Holiday Stream and Shop շոփինգ-միջոցառումը, որի ժամանակ նորույթը կգործի

Միջոցառումը կտևի մեկ շաբաթ և դրանում ներկայացված կլինեն Verizon- ի, Samsung- ի և Walmart- ի արտադրանքները:

Նոր գործառույթը թույլ կտա օգտվողներին ուղիղ հեռարձակման ժամանակ դիտել ապրանքների կատալոգը և գնել ներկայացված իրերից իրենց նախընտրածը:

Նախկինում տեսահոսթինգն այս նոր հնարավորությունը փորձարկել էր հանրաճանաչ բլոգերների և ապրանքանիշերի հետ, և այժմ ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը ավելի լայն լսարանի վրա:»