ՊՆ-ում նախընտրում են ադրբեջանամետ սուտ տարածեն, միայն թե սեփական սխալները քողարկեն. Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ՊՆ-ում նախընտրում են ադրբեջանամետ սուտ տարածեն, միայն թե սեփական սխալները քողարկեն:
Ուրեմն ՄԻՊ-ը հայտարարում է, որ Գեղարքունիքում Հայաստան մտած ադրբեջանցիք դիրքավորվում են։ Եվ սա, բնականաբար, հայկական կողմի համար տեղ է բացում ՀԱՊԿ-ում ու Հաագայի դատարանում խոսելու համար։
Եվ ՄԻՊ-ի խոսքերը հերքում են ոչ թե Ադրբեջանից, այլ մեր հայրենի ՊՆ-ից։ Հերքում, և ի հեճուկս ՄԻՊ-ի հրապարակած կադրերի պնդում են, որ Ադրբեջանական բանակն այդտեղ ինժեներական աշխատանքներ չի կատարում։
Հավանաբար, ՊՆ-ում դա անում են այն պատճառով, որ քաղաքական ղեկավարությանը ամիսներ առաջ թեմայի մասով զեկուցել են, որ ձմեռվա գալուն պես ադրբեջանցիք, ուզած-չուզած հետ են քաշվելու բարձրադիր լեռնային այդ հատվածներից։
Ու հիմա, երբ ՄԻՊ-ի տարածած նյութից պարզ է դառնում, որ ՊՆ-ի այդ մի կանխատեսումն էլ էր սխալ, ՊՆ-ում պատրաստ են նույնիսկ պրո-ադրբեջանական ստեր տարածեն, միայն թե քողարկեն սեփական հերթական սխալը։
Հ.Գ. Այ այսպես էլ պատերազմը պարտվեցինք ու դասերը չքաղեցինք։»
