Չի բացառվում , որ սցենարի հեղինակները և գլխավոր ռեժիսորը հենց իշխանության ներսից իրականացնեն փոփոխություն. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Քանի՞ հոգի դուրս կգար փողոց 2018-ին, եթե իմանային, որ մի քանի տարի անց վերադառնում ենք 1920թ սահմաններին:

2018-ին Սերժ Սարգսյանի դեմ դուրս եկած մարդկանց մեծ մասը չգիտեր, որ իրենց օգտագործում են և վերջում «դրախտի» փոխարեն ազգովի «դժոխք» են գնալու, նրանցից շատերը այսօր գլխներին են տալիս և արդարանում, որ իրենք խաբվեցին: Նման հիմար վիճակում հայ ժողովուրդը երբեք չէր հայտնվել:

Դե իսկ հիմա կկարողանա՞ մոբիլիզացվել հասարակության ակտիվ մասը և փոխել վիճակը ցույց կտան առաջիկա օրերը:  Չի բացառվում , որ սցենարի հեղինակները և գլխավոր ռեժիսորը հենց իշխանության ներսից իրականացնեն փոփոխություն, բարդ ժամանակներ են սպասվում, ավելի բարդ քան կարելի էր պատկերացնել:»