Ինչո՞ւ նախկինում Հայաստանը էդ ե՞րբ է մտադրություն ունեցել ուրիշի հող նվաճելու, մենք ազատագրել ենք մեր պատմական հողերը. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ինչո՞ւ նախկինում Հայաստանը էդ ե՞րբ է մտադրություն ունեցել ուրիշի հող նվաճելու, մենք ազատագրել ենք մեր պատմական հողերը և ստիպված կռվել մեզ պարտադրված ցեղասպան պատերազմում:
Ի՞նչ է նշանակում «Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի» կապիտուլյանտի այսօրվա ասածը Ազգային ժողովում, թարգմանեմ….
1.Հայաստանը այլևս որևէ պահանջատիրություն չունի օկուպացված Շուշիի և Հադրութի մասով:
2.Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը առանց Արցախի կարգավիճակի
3.«Խաչ ենք» քաշում նաև ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի վրա:
Սա ասվում է սպասվող եռակողմ հանդիպումից առաջ և ըստ էության դառնում է ևս մեկ դրական ազդակ սուլթանի համար:»
