Դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով կերկարացվի, բուհերին առաջարկվել է անցնել հեռավար կրթության․ ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց, որ դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով կերկարացվի։ Նախարարությունը առաջարկել է նաև բուհերին անցնել հեռավար կրթության։
«Աշխարհում վիճակը լարված է, մեզ մոտ և՛ մահճակալային ֆոնդն է սպառվում, և՛ մասնագիտական ներուժը։ Բուհերին մոտ 15 օր առաջ առաջարկվել է անհայտ ժամանակով անցնել հեռավար կրթության, իսկ դպրոցներին ասվել է արձակուրդը մեկ շաբաթով երկրացնել»,-նշեց նա:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով արձակուրդների օրերը սահմանվել էին, սակայն դրան կերկարացվեն։
Մինչ Առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկը՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված արձակուրդի օրերն էին՝
- Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ։
- Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ։
- 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ։
