Սրանք են այն միջոցները, որով կկանխենք սպասվելիք խայտառակությունը և կկանգնեցնենք մեր պետության գահավիժումը. Գ.Գևորգյան

Ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«• Դիմադրական համազգային շարժում
• Ընդվզման մասսայական ակցիաներ
• Ժողովրդին իր գոյության համար պայքարի մղող կոչեր
• Զարթոնք, արթնացում
• Անձնուրաց պայքար այս ապիկարներին հեռացնելու համար
Սրանք են այն միջոցները, որով կկանխենք սպասվելիք խայտառակությունը և կկանգնեցնենք մեր պետության գահավիժումը։ Հակառակ դեպքում` նոյեմբերի առաջին տասնօրյակում նախատեսվող երկու փաստաթղթերի ստորագրումով, թուրք-ադրբեջանական տանդեմը՝ իր հայաստանյան դրածոյի միջոցով, կյանքի կկոչի կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթը։»