Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներին

5TV.am-ը գրում է.

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ համատեղ ակցիա անցկացրեցին՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում գտնվող ուսումնական հաստատություններին եւ երեխաներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Այսօր անցկացվեց հերթական համատեղ ակցիան, ակցիան անցկացվեց Մարտակերտ քաղաքում՝ առաջին կենտրոնական դպրոցում։  1-ից 3-րդ դասարանի տղաներին եւ աղջիկներին բերվել են անհատական նվերներ։ 1-ից 3-րդ դասարաններում սովորում է մոտավորապես 152 աշակերտ։ Շնորհակալ եմ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, եւ վստահ եմ, որ ապագայում մենք ռուսական խաղաղապահ ուժերի հետ միասին հիանալի արդյունավետ ակցիա կունենանք»,- ասաց բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Օլեսյա Պոդոլսկայան։

Ձմեռվա նախաշեմին եւ Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով Ռուսաստանից մարդասիրական ակցիայի շրջանակում բերվել են դիզելային էլեկտրագեներատոր, էլեկտրական վառարաններ եւ ջեռուցիչներ, գրասենյակային պարագաներ, առաջին անհրաժեշտության իրեր եւ տաք հագուստ։

Ակցիայի շրջանակներում ռուս խաղաղապահները «Խաղաղության» ինտերակտիվ դաս անցկացրեցին Վլադիմիր Բալայանի անվան դպրոցի աշակերտների համար. սպաները պատմել են ռուս խաղաղապահների ստեղծման պատմության եւ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության խնդիրների մասին։»