Լավ հիշեք բան չմնաց, ինչ ուզում եք արեք մեկ է ՝ Առանց թուրքի Հայաստան լինելու է. Միքայել Գրիգորյան

Ընկերների Միություն ՀԿ -ի նախագահ Միքայել Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Փաստորեն Արցախը ուրացողին դավաճան անվանելը ինչ-որ կերպ խախտում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը, եթե չի խախտում ապա նվազագույնը կարելի է պահանջել, որ Ռուբեն Ռուբինյանը հանձնի սթափության տեստ և բացատրի իրա վախեցած բայց ագրեսիվ պահվածքը:

Այսինքն ստացվում է, որ ձեր համար ա Արցախը ուրացողը հերոս ա՞: Արդեն պարզ երևում ա, որ ամբողջ ձեր կապիտուլյանտական խունտայով հոգևարքի մեջ եք, չեք հասկանում ինչ ա կատարվում, զգում եք որ շատ շուտով նետվելու եք աղբանոց և չգիտեք ինչ անեք, ինչ ասեք, ոնց պահեք ձեզ, դրա համար սենց աբսուրդային կիքսեր եք տալիս:

Լավ հիշեք բան չմնաց, ինչ ուզում եք արեք մեկ է ՝ Առանց թուրքի Հայաստան լինելու է:

Հ.Գ. Արցախն ուրանալը դավաճանություն է´»