Եղիսաբեթ II-ն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո

News.am-ը գրում է.

«Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, հաղորդում է Sky News հեռուստաալիքը։

Նշվում է, որ միապետը օնլայն հանդիպում է անցկացրել Վինձորի ամրոցում։ Զրույցի ժամանակ նա նշել է, որ «լավ տրամադրություն» ունի։

Ավելի վաղ Telegraph թերթը հայտնել էր, որ 95-ամյա թագուհու առողջությանը հնարավոր սպառնալիքի պատճառով թագուհին այժմ աշխատանքային այցերը կանցկացնի իր երեխաներից կամ թոռներից մեկի ուղեկցությամբ, ինչը թույլ կտա նրան անհրաժեշտության դեպքում հանգստանալ։

Անցած շաբաթ բրիտանացի միապետին հոսպիտալացրել էին Հյուսիսային Իռլանդիա այցից հետո։ Թագուհին գիշերն անցկացրել էր հիվանդանոցում։