Սա նոնսենս է երբ ամիսներ շարունակ փողոցում կապիտուլյանտ գոռացող առանձին պատգամավորներ հռհռում էին ԱԺ դահլիճում այդ նույն կապիտուլյանտի հետ. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արցախի հարցում իբր սակարկությունների գնացող նախկին իշխանություններին այսօր ԱԺ ամբիոնից մեղադրում է մի հողատու, ով Արցախը տվեց թուրքին այսքան զոհերով և գերիներով հանդերձ:

Մուննաթ ու մատա թափ տալիս մի կապիտուլյանտ, ով հրաժարական տալու և ազգի աչերից չքվելու փոխարեն մեծ ադալժենիներա անում ընդդիմությանը և հրավիրում առանձին խոսալու:

Ու դահլիճից հնչող «նստենք խոսանք» ժամանակին անհնարին թվացող արտահայտությունը դարձնում օրակարգ:

Սա նոնսենս է երբ ամիսներ շարունակ փողոցում կապիտուլյանտ գոռացող առանձին պատգամավորներ այսօր հռհռում էին ԱԺ դահլիճում այդ նույն կապիտուլյանտի հետ:

Որևէ գրված հայտարարություն էլ, ասեմ, արժեք չունի, եթե հայտարարության հասցեատիրոջ երեսին չես կարող այդ նույնը ասել հենց այդ նույն պահին:»