Զարմանում եմ, երբ զարմանում կամ զայրանում են «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության և ՔՊ միջև ստորագրվելիք հուշագրի վերաբերյալ. Բաբկեն Հարությունյան

Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ-ի նախագահ Բաբկեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Զարմանում եմ, երբ զարմանում կամ զայրանում են Բալասանյան դաշին》սոցիալական կուսակցության և ՔՊ միջև ստորագրվելիք հուշագրի վերաբերյալ։ Նախ հենց միայն Բալասանյանի անվամբ կուսակցության գոյությունը արդեն շատ բան է ասում, իսկ կուսակցության անվանման շարունակությունը` սոցիալականը, լոկալ խնդիր լուծելու տեսանկյունից ամբողջացնում է ողջ  պատկերը։

Հայաստանում առաջիկա տարիներին որքան կոկորդիլոսաբուծությունը կզարգանա, այնքան էլ կուսակցական համակարգը կկայանա։ Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է ոչինչ չձեռնարկել, բայց և պետք է ավելին էլ չսպասել։»