Դիմակացավ կպած իշխանությունները հասարակությանը թմրացրել են Արցախի հարցով լրջագույն զիջումներից առաջ. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Դիմակացավ կպած իշխանությունները հասարակությանը թմրացրել են Արցախի հարցով լրջագույն զիջումներից առաջ:
Շատերը դա կարող է չզգան և չհասկանան, բայց ոչ մենք…
Ի վերջո ե՞րբ է կայանալու եռակողմ հանդիպումը, ի՞նչ է բանակցում Հայաստանը, Արցախի կարգավիճակի մասով ի՞նչ է կատարվում, 3+3 ի՞նչ է լինում, չկա որևէ բացատրություն և մեկնաբանություն:
Ենթադրություններով ապրող մարդկանց հեշտ է մանիպուլացնել և շեղել,ինչը և հաջողությամբ արվում է «դիմակացավի և պատվաստացավի» միջոցով:
Վստահ եմ, կրկին անակնկալ կիմանանք նրա մասին, որ հերթական անգամ անդառնալի զիջումներով գնացել ենք պարտադրված կորուստների:»
