Դումայում սադրանք են համարել ԱՄՆ-ի Mount Whitney նավի ուղարկելը Սև ծով

168.am-ը գրում է.

«ԱՄՆ-ի Mount Whitney հրամանատարական նավի ուղարկելը Սեւ ծով կրում է սադրիչ բնույթ եւ ապակայունացնող գործոն է տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է պաշտպանության հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:

«Կարծում եմ, որ այնպիսի գործողություններ, ինչպիսին ԱՄՆ-ի Վեցերորդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավի ուղեւորվելն է Սեւ ծով, կրում են բացահայտ սադրիչ բնույթ եւ ակնհայտ ապակայունացնող են: Դա լրացուցիչ ապակայունացնող գործոն է տարածաշրջանում»,-Կարտոպոլովը «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է նոյեմբերի 1-ին:

Նա նշել է, որ «Ռուսաստանը միշտ պատրաստ է ցանկացած մարտահրավերների»:

«Մենք կարող ենք երաշխավորել մեր բոլոր սահմանների անվտանգությունն ու հուսալի պաշտպանությունը, իսկ Սեւ ծովում՝ առավել եւս»,-ասել է կոմիտեի ղեկավարը:

Նոյեմբերի 1-ին ավելի վաղ ԱՄՆ-ի Վեցերորդ օպերատիվ նավատորմը հաղորդել է, որ Սեւ ծով է ուղեւորվում ամերիկյան USS Mount Whitney հրամանա-շտաբային նավը: Նավն արդեն անցել է Դարդանելի նեղուցը եւ ներկայում գտնվում է Մարմարա ծովում: Mount Whitney-ը եւ նրա թիմը Սեւ ծովում գործելու են ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին՝ նպատակ ունենալով ապահովել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում»,-նշել են Միացյալ Նահանգների զինվորականները:»