ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Armeniasputnik.am-ը գրում է.

«Նրանք անդրադարձել են նաև վարչական փոխգործակցությունն առավել սահուն իրականացնելու հարցին։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Spunik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ընդգծվել է էլեկտրոնային համակարգերի ներդրման շուրջ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը։
Կողմերն անդրադարձել են վարչական փոխգործակցությունն առավել սահուն իրականացնելու և իրավապայմանագրային դաշտի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երկկողմ համագործակցությունն առավել բարձր մակարդակով ապահովելու հարցերին։»