«Պատիվ ունեմ»-ը մասնակցելու է նոյեմբերի 8-ի հանրահավաքին. Արթուր Վանեցյան
«Պատիվ ունեմ»-ը մասնակցելու է նոյեմբերի 8-ի հանրահավաքին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը.
«Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող կուսակցություններն արդեն հայտարարել են, որ մասնակցելու են նոյմբերի 8-ի հանրահավաքին: Մենք մասնակցելու ենք որպես սովորական մասնակիցներ, կազմակերպիչները մեր գործընկերներն են, մենք պաշտպանելու ենք այդ օրակարգը»,-ասաց Վանեցյանը;
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի մասնակցությանը՝ Վանեցյանն ասաց, որ տեղյակ չէ այդ մասին:
