Ի՞նչու մասնակցել նոյեմբերի 8-ի հանրահավաքին. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ի՞նչու մասնակցել նոյեմբերի 8-ի հանրահավաքին
Ընդդիմության հաջողության համար պետք է միասնական լինել, թեկուզև շատերս ունենք անպատասխան հարցեր և հիասթափություններ:
Այդ հանրահավաքը, իմ կարծիքով, կրելու է նաև աշխարհաքաղաքական բնույթ, դրանով մենք որպես էթնոս աշխարհին ասում ենք, որ միայն մեր հաշվին զիջումների չենք գնալու:
Ասում ենք, որ կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը պետք է հեռանա:
Ի վերջո, դրանով կվերահաստատվի, որ Հայաստանը չի համակերպվել այն ամենի հետ, ինչը փաթաթում են մեր վզին:
Եկեք դնենք մի կողմ մեր տարբերությունները, հարցերը, քննադատությունները և միասնական հանդես գանք հանուն ուժեղ և ապահով Հայաստանի:»
