Սիդնեյում հայ համայնքի կոչով հեռացրել են ադրբեջանական գովազդային վահանակը, որով կոչ էր արվում այցելել Շուշի

«Փաստինֆո»-ն գրում է.

«Ավստրալիայի հայ համայնքի ճնշման տակ Սիդնեյի մի շարք աչքի ընկնող հատվածներում հեռացրել են ադրբեջանական գովազդային վահանակները, որոնցով փառաբանվում էր Բաքվի հաղթանակը՝ Արցախի նկատմամբ:

Շուշիի պատկերով պաստառները իրենից ներկայացնում էին ճամփորդական գովազդ՝  կոչ անելով  ավստրալացիներին ճամփորդել դեպի Շուշի:

Գովազդային վահանակի վրա պատկերված էր նաև մանուշակագույն թռչունը, որը խորհրդանշում է Ադրբեջանի «հաղթանակի օրը»: Փաստացի, Բաքվի «հաղթանակը» այդ քայլով քողարկվել է ադրբեջանական զբոսաշրջության գովազդային ակցիաների ներքո, որոնցում ավստրալացիներին կոչ էին անում մեկնել Ադրբեջանի կողմից օկուպացված պատմական հայկական Շուշի: Վահանակներում բերդաքաղաքի լուսանկարի վրա նշված է ՝ «Հիասքանչ Ադրբեջանը։ Ուսումնասիրեք չբացահայտվածը»։

Այս քայլի մասին հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն։ Ընկերության գլխավոր տնօրենին հասցեագրած նամակում Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Հեյգ Կայսերիանը անհապաղ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վահանակներն օգտագործվել են բռնապետի հանցագործությունների փառաբանման համար:

«Վահանակների վրա գովազդվում էր բռնապետերի ՝ ցեղասպանությունների հերոսացումը։ Տնօրենին բացատրեցինք, որ դրա իրական նպատակը ոչ թե զբոսաշրջության առաջխաղացումն է, այլ վիրավորանքներ ու վնաս հասցնելը մեր համայնքին»,- ասված է հայտարարությունում։»

Մանրամասները՝ հղումով