Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն առաջին ընթերցմամբ ընդունվել է

News.am-ը գրում է.

«Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայ Դատի Մեծ Բրիտանիայի գրասենյակը:

«Այսօր Հայկական հարցի համար պատմական օր է: Այսօր Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւն առաջին ընթերցմամբ առանց առարկությունների ընդունվեց: Հաջորդ ընթերցումը կկայանա 2022թ. մարտի 18-ին: Երախտապարտ ենք Թիմ Լաֆթոնին եւ այս հաջողության բոլոր աջակիցներին»,- ասված է Հայ Դատի Մեծ Բրիտանիայի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Բանաձեւը պահանջում է Միացյալ Թագավորության կառավարությունից պաշտոնապես ճանաչել 1915-1923թթ. կատարված Հայոց ցեղասպանությունն ու զոհերի հիշատակը հարգելու ամենամյա կարգ սահմանել, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործություների վերաբերյալ կրթությունն և հանրային տեղեկացվածությունը խթանել:»