Ադրբեջանցիներն առաջ գալու փորձ են արել, մեր տղաները կասեցրել են. Գորիսի փոխհամայնքապետ
Armeniasputnik.am-ը գրում է.
«Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սև լճի հատվածում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպին։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի- Sputnik. Սև լճի հատվածում երեկ ադրբեջանցի զինվորականները փորձել են բարելավել իրենց հենակետերը, բայց հանդիպել են հայկական զինուժի դիմադրությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը` հաստատելով մամուլում տարածված տեղեկությունները, թե Սև լճի հատվածում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել։»
